Լրահոս

20.01.2015 15:49


2016–ից Գյումրիի ռուսական ռազմաբազայում կծառայեն միայն պայմանագրային զինծառայողները

2016–ից Գյումրիի ռուսական ռազմաբազայում կծառայեն միայն պայմանագրային զինծառայողները

Գյումրիում 102-րդ ռազմաբազայի անձնակազմը հաջորդ տարվա գարնանից ամբողջությամբ կփոխարինվի պայմանագրային զինծառայողներով։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբից: Շտաբի ներկայացուցիչն ընդգծել է, որ սույն որոշումն ընդունվել էր դեռևս անցած տարի, ու կապված չէ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ:

Գործակալությանը զրուցակիցը հիշեցրել է, որ 2014թ. դեկտեմբերից Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռուսական ռազմակայանի անձնակազմը փոխարինվել է բացառապես պայմանագրային զինծառայողներով։

Այս խորագրի վերջին նյութերը