«Նաիրիտի» աշխատակիցներ. «Մեղավորը հենց առաջինը Տիգրան Սարգսյանն է»
«7օր»-ի թղթակիցն այսօր բողոքի ակցիային մասնակցած «Նաիրիտ» գործարանի աշխատողներից հետաքրքրվել է, թե ինչ սպասելիքներ ունեն Սերժ Սարգսյանից իրենց խնդրի վերաբերյալ։
–Մեր փողերն ենք ուզում. ամեն անգամ խաբում են, չեն տալիս։ Օր էին ասել, այդ օրն էլ անցավ...
Աշխատակիցներից Գևորգի խոսքերով՝ մեր պետությունն արդեն անօրինական պետություն է. հույս չունեն, որ կտան։
–Եթե այս անգամ էլ խաբեն, վաղն ենք գալու, ամեն օր, մինչև փետրվարի 6-ը։ Ամսի վեցին արդեն ազատելու են աշխատանքից։ Ծանուցագիր է եկել։ Նախարարը՝ Երվանդ Զաքարյանը, հեռուստաալիքով հաղորդեց, որ մինչև նոյեմբերի 20-ը բոլոր աշխատավարձերը «Նաիրիտ» գործարանը կմարի։ Հետո ասաց, որ իր խոսքերը հերքել է։ Գնում ենք, վարչապետը մեզ պատասխանում է, որ մեղավորները... ի՞նչ մեղավոր։ Մեղավորը հենց առաջինը Տիգրան Սարգսյանն է, որ գործարանը թալանեց։ Իրենք լավ էլ գիտեն, թե մեղավորն ով է։ Ուղարկեցին Ամերիկա՝ դեսպան, – նշել է Տիգրան Մինասյանը։
«Նաիրիտի» աշխատակից Արմեն Ասլանյանը նույնպես ոչ մի ակնկալիք չունի. «Եկել ենք, հույսներս կտրած հետ կգնանք։ Առաջին անգամ չի, որ խաբում են։ Որովհետև այսքան ժամանակ բոլո՛րը խաբել են... նախագահականի մոտ ենք եկել, բայց քանի՞ անգամ, ինչքա՞ն ենք եկել նախագահական, բայց ինչ–որ մեկն իջա՞վ, մեզ պատասխան տվե՞ց...
Մեր թղթակցի հարցին էլ՝ այդ պարագայում խնդրի ի՞նչ լուծում են տեսնում, աշխատակիցը պատասխանել է, թե չգիտի՝ հետագայում ինչ կլինի. «Կարելի է նստացույց անել. ամեն քայլի գնալու ենք։ Օրենքով մենք ճիշտ ենք, իրենք օրինախախտ են. եթե մարդ աշխատում է ու աշխատավարձ չեն վճարում այդ մարդուն, օրենքի խախտում է դա, կոպիտ խախտում»։
«Նաիրիտի» աշխատակից Մակարյան Հրայրն էլ մեր լրագրողին ասել է. «Ես կոնկրետ պահանջում եմ նախագահի հրաժարականը», – հավելելով, որ նրա գնալու դեպքում երբ էլ լինի՝ իրենց հարցն անպայման լուծում կստանա։
–Կամ էլ՝ երբ նախագահը բարիանա մի քիչ։
–Հավատու՞մ եք, որ նախագահը կբարիանա։
–Ո՛չ։ Նախագա՞հը բարիանա։ Էդ հեքիաթներում է լինում, – ասել է Արմեն Ասլանյանն՝ ի պատասխան մեր թղթակցի և որպես հակադարձում՝ կոլեգայի։
Մարդկանց զայրացնում ու դժգոհության սրացման խթան էր հանդիսանում նաև այն հանգամանքը, որ նախագահականից ոչ ոք չէր իջնում, ու որևէ պատասխան չէր տալիս նրանց։

7or.am