Միքայել Մելքումյան. «Պերմյակովը պետք է դատապարտվի ՀՀ արդարադատության կողմից»
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով Գյումրիում իրավիճակը չէր սրվի, եթե հենց սկզբից հայ հասարակությունն իրավապահ մարմիններից հստակ պխատասխան ստանար: Այս մասին Աբովյանի Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի ունեցած մոմավառությունից առաջ ասել է պատգամավորը: Մելքումյանը ևս այն կարծիքին է, որ մեղադրյալը պետք է դատապարտվի ՀՀ-ում. «Կատարվել է սահմռկեցուցիչ հանցագործություն, մի ամբողջ ընտանիքի վերացնելը եղեռնագործություն է: Կարծում եմ, որ քաղաքական բարձր մակարդակով պետք է հասարակությանը հստակ պատասխան տրվեր:Նա պետք է դատվի ՀՀ տարածքում, ռազմաբազան էլ է տարածք, բայց կոնկրետ պետք է դատապարտվի ՀՀ արդարադատության կողմից: Եթե ռուսական կողմից ցանկություն կա համագործակցելու, դա խնդիր չէ»: Ինչ վերաբերում է հունվարի 20-ին նախատեսված ոչիշխանական քաղաքական ուժերի խորհրդաժողովի հետաձգմանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորն ասել է, որ ոչ սովորական իրավիճակ է ստեղծվել Հայաստանում, և պետք է այդ իրավիճակին համարժեք արձագանքել. « Ոչ սովորական իրավիճակի մեջ ենք. ամբողջ ժողովուրդն է սգում Ավետիսյանների ընտանիքի կորստի համար, իսկ այս բոլորին համարժեք արձագանք է պետք»:
Միքայել Մելքումյան. «Պերմյակովը պետք է դատապարտվի ՀՀ արդարադատության կողմից»
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով Գյումրիում իրավիճակը չէր սրվի, եթե հենց սկզբից հայ հասարակությունն իրավապահ մարմիններից հստակ պխատասխան ստանար: Այս մասին Աբովյանի Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի ունեցած մոմավառությունից առաջ ասել է պատգամավորը: Մելքումյանը ևս այն կարծիքին է, որ մեղադրյալը պետք է դատապարտվի ՀՀ-ում. «Կատարվել է սահմռկեցուցիչ հանցագործություն, մի ամբողջ ընտանիքի վերացնելը եղեռնագործություն է: Կարծում եմ, որ քաղաքական բարձր մակարդակով պետք է հասարակությանը հստակ պատասխան տրվեր: Նա պետք է դատվի ՀՀ տարածքում, ռազմաբազան էլ է տարածք, բայց կոնկրետ պետք է դատապարտվի ՀՀ արդարադատության կողմից: Եթե ռուսական կողմից ցանկություն կա համագործակցելու, դա խնդիր չէ»:
Ինչ վերաբերում է հունվարի 20-ին նախատեսված ոչիշխանական քաղաքական ուժերի խորհրդաժողովի հետաձգմանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորն ասել է, որ ոչ սովորական իրավիճակ է ստեղծվել Հայաստանում, և պետք է այդ իրավիճակին համարժեք արձագանքել. « Ոչ սովորական իրավիճակի մեջ ենք. ամբողջ ժողովուրդն է սգում Ավետիսյանների ընտանիքի կորստի համար, իսկ այս բոլորին համարժեք արձագանք է պետք»:
Աղբյուրը՝ zham.am