Մարտուն Գրիգորյան. «Գյումրեցիների համբերության բաժակը լցված է»
Գյումրիից պատգամավոր ընտրված, ԲՀԿ–ական Մարտուն Գրիգորյանի խոսքով՝ այսօր գյումրեցիները ոչ միայն պահանջում են Ավետիսյաննների 7–հոգանոց ընտանքի սպանդն իրականացրած հանցագործին քրեական պատասխանատվության ենթարկել ՀՀ–ում՝ մեր երկրի օրենդրությամբ, այլև սաստել ռուս զինծառայողներին։
–Որ ռուս զինծառայողների ամեն մի քայլափոխը հաշվարկված լինի Գյումրի քաղաքում, քանի որ այս ամեն ինչը նաև իրե՛նց ամենաթողության հետևանքն էր,–«7օր»–ին ասել է Մ. Գրիգորյանը,–ես ինքս գյումրեցի եմ, ես ինքս այդ պահանջները ներկայացնողներից մեկն եմ։
Մ. Գրիգորյանը նշել է, որ 1988թ. երկրաշարժից մինչ օրս Գյումրին, կարծես, չի կարողանում իր մեջքը շտկել։
–Գյումրիի հետ կապված յուրաքանչյուր, թեկուզ՝ մանր խնդիր իշխանությունը պետք է շատ լուրջ ուշադրության կենտրոնում պահի, քանի որ այսօր գյումրեցիներն իրենց բողոքով ցույց տվեցին, որ իրենց համբերության բաժակը լցված է։ Այդքան համբերելուց, այդքան հանդուրժելուց, վշտից, դժվարությունից, դժբախտությունից հետո գյումրեցին արդեն չի կարողանում համբերել, և, ոնց որ թե, այլևս չի հանդուրժի անուշադրությունը։
ԲՀԿ–ական պատգամավորը կոչ է անում յուրաքանչյուր հայտարարություն անելուց շատ զգույշ ու չափավոր լինել, քանի որ Գյումրիի ամբողջ ժողովուրդը վրդովված է, բորբոքված, և ամեն մի ոչ ճիշտ, ոչ հաշվարկված հայտարարություն կարող է լուրջ բողոքի առիթ հանդիսանալ։

7or.am