Անուշ Հարությունյան. «Մենք պահանջատեր ենք. մենք պահանջում ենք մեր աշխատավարձը»
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր 11.00-ից ՀՀ նախագահական նստավայրի դիմաց «Նաիրիտ» գործարանի աշխատողները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերջնական լուծում տալ աշխատավարձերի պարտքի մարման և գործարանի հետագա վերագործարկման հարցերին։ «7օր»–ի թղթակցին «Նաիրիտի» մամուլի ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն ասել է, որ աշխատավարձը չվճարելու փաստարկներն անհիմն են։
«Ի վերջո, 2009 թվականից կա իրավական մարմինների, դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռը, որ այդ երկու կազմակերպությունների 100%–ի սեփականատերը Կառավարությունն է. Կառավարությունը պարտք է «Նաիրիտին»։ Սա խնդրի մի կողմն է. մյուս կողմը՝ Կառավարությունը նաև հանդիսանում է «Նաիրիտի» 10%-ի սեփականատերը. մեկ անգամ նշել եմ՝ որպես 10%-ի սեփականատեր՝ «Նաիրիտի» ներդրումային ծրագրին Կառավարությունը երբեք չի մասնակցել... »։
Հարությունյանի խոսքերով՝ երբ «Նաիրիտում» խնդիրներ էին առաջանում դեռևս 2009–ին, երբ 90 տոկոսի սեփականատեր «Rhinoville Property Limited» ընկերությունը չէր կատարում իր պարտավորությունները ներդրումային մասով, Կառավարությունն, ըստ պայմանագրի, ուներ պարտավորություն և իրավունք՝ ընդհատելու այդ գործարքը.
«Ինչո՞ւ չի արել։ Ոչ միայն 2009-ին, այլև 2011–ին պայմանագիրը երկու անգամ հնարավորություն էր տալիս ընդհատելու. Կառավարությունը դա չի արել։ Եվ այսօր կախվել այն հանգամանքից, որ իրենք սեփականատերը չեն 90 տոկոսի, գնանք սեփականատիրոջից ուզենք, ուղղակի մերկապարանոց է, որովհետև սեփականատիրոջ հետ պայմանագիրը կնքելով՝ Կառավարությո՛ւնն է հիմնական կրողն ամբողջ պատասխանատվության, նույնիսկ եթե սեփականատերն ինչ–որ պարտականություններ չի կատարում։ Կառավարությունն այս բոլորին զարկ տալու, այս ամենին հետևելու, այս բոլորով զբաղվելու փոխարեն միայն մեկ պատճառաբանություն բերեց. «Տեսե՛ք, «Նաիրիտի» 187 աշխատող ստանում է 400 հազարից մինչև 2 մլն աշխատավարձ։ «Նաիրիտն» ունի 2200 աշխատող։ Ամբողջ խնդիրն այդ 187 աշխատո՞ղն էր...»։
Նա նաև հավելել է, որ աշխատավարձի պարտքի միջինը կազմում է 18 ամիս, բարձր ստացողների դեպքում էլ հասնում է մինչև 24 ամսվա։ Մինչդեռ, 4 տարվա ընթացքում վճարվել է երկու տարվա աշխատավարձ, իսկ երկու տարվա աշխատավարձ էլ պարտք են։
«Այլ բան մեզ չի մնում անելու, քան բողոքի ցույցերով, բողոքի ակցիաներով ցույց տալ, հասկացնել, վեր հանել ճշմարտությունը, և ասել, որ մենք պահանջատեր ենք. մենք պահանջում ենք մեր աշխատավարձը»։
Ինչ վերաբերում է խնդրի քաղաքականացնելուն կամ չքաղաքականացնելուն, Հարությունյանն ասել է. «Անընդհատ խոսվում է այն մասին, որ «Նաիրիտի» խնդիրը պետք չի քաղաքականացնել. դա տնտեսական խնդիր է, աշխատավարձի խնդիր է, բայց ստացվում է, որ խնդիրը քաղաքականացնում է ինքը պետությունը, ինքը իշխանությունը, որովհետև դա արդեն քաղաքականություն է, մարդուն աղքատացնելու քաղաքականություն. ստացվում է, որ տարվում է միտումնավոր աղքատացման քաղաքականություն, իսկ աղքատությունը մղելու է գաղթի, այլ երկրներում աշխատանք են փնտրելու», – ասել է նա։
Անուշ Հարությունյանը նշել է, որ 2011–ից սկսած՝ «Նաիրիտի» կառավարման լիազորություններն անցել են Կառավարությանը։

Մանրամասները՝ քիչ անց հարցազրույցում։