Սահմանվել են 2015թ. ընթացքում ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը սույն թվականի հունվարի 19-ին հրաման է ստորագրել 2015թ. ընթացքում ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին.
2015 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՈՐՍԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն <<Որսի և որսորդական տնտեսության վարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և 8-րդ հոդվածի 8-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N1237-Ն որոշման 2-րդ կետի <<ա)>> ենթակետով հաստատված N1 հավելվածի 12-րդ կետի <<դ>> ենթակետը.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում 2015 թվականի ընթացքում սահմանել որսի հետևյալ չափաքանակները.
1) Կարաս` մինչև 100 տոննա,
2) Ծածան` մինչև 100 տոննա,
3) Խեցգետին` մինչև 3500 տոննա:
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին` կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս առաջնորդվել սույն հրամանի 1-ին կետում նշված չափաքանակներով:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին`
1) սահմանված կարգով իրականացնել Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում արդյունագործական ձկնորսության նկատմամբ վերահսկողություն` անհրաժեշտության դեպքում ներգրավելով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության աշխատակիցներին.
2) ուժեղացնել վերահսկողությունն իշխանի, կողակի և սիգի ապoրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ` համագործակցելով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ: