Լրահոս

20.01.2015 12:47


Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեստին» հուշագրությունը՝ 2015 թ. հունվար ամսվա գիրք

Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեստին» հուշագրությունը՝ 2015 թ. հունվար ամսվա գիրք

Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ յուրաքանչյուր ամիս կհայտարարի «Ամսվա գիրք»: Գրքերը պատահական չեն ընտրվում. «Ամսվա գիրք» կնտրվեն Հայոց ցեղասպանության թեմայով կարևոր հուշագրություններ, բացառիկ վկայություններ և մեծ հետաքրքրություն առաջացրած այլ հրատարակություններ: Այս նախագծի նպատակն է ընթերցող լայն հանրությանը ծանոթացնել հազվագյուտ և տակավին անհայտ գործերին՝ թեմայի վերաբերյալ իրազեկելու և խորքային գիտելիքներհաղորդելու համար:

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը օսմանյան բանակի հայազգի սպա Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչևՊաղեստին» սկզբնաղբյուրային բացառիկ նշանակության հուշագրությունը, որի հայերեն և ռուսերեն հրատարակությունները տպագրվել են ՀՑԹԻ-ի կողմից, ճանաչում է որպես «Ամսվա գիրք»: Գիրքը թարգմանվել և հրատարակվել է նաև թուրքերենով:

Հուշագրությունը ներկայացնում է Առաջին աշխարհամարտի թոհուբոհով անցած օսմանյան բանակի հայազգի սպայի ոդիսականը։ Դեպքերի ու դեմքերի անսպասելի անցումները, ցեղասպանության պատմությունը բոլորովին անսպասելի կողմից ներկայացնելը Սարգիս Թորոսյանի իրապատումը դարձնում է խիստ հետաքրքիր ու գրավիչ հուշագրություն, որի ընթերցումն անջնջելի տպավորություններ է թողնում։

Սարգիս Թորոսյանի հուշագրությունը պարզապես հուշեր չեն, այլ եզակի գրավոր հուշարձան և Հայոց ցեղասպանության կենդանի վկայություն: Սարգիս Թորոսյանը, որպես պատերազմի ամենաարյունալի մարտերից մեկի՝ հայտնի Դարդանելի ճակատամարտի մասնակից, պարգևատրվել է օսմանյան կառավարության կողմից: Սակայն, այդ նույն կառավարության կողմից նրա մտերիմներն ու հարազատները աքսորվել են և վայրենաբար սպանվել: Հեղինակ-ականատեսի հետաքրքրիր և հուզիչ պատմվածքը եվրոպական և մերձավորարևելյան ռազմաքաղաքական ճակատներում սրընթաց զարգացող դեպքերի մասին է, որին միախառնվում է նրա անձնական դրամայի արկածախնդրությունն և փորձությունները:

Այս խորագրի վերջին նյութերը