Սուքիաս Ավետիսյան. «Բանակցություններ են ընթանում՝ մարդասպանին հանձնելու հայկական կողմին»
Այսօրվա ասուլիսին, անդրադառնալով Գյումրիում կատարված ոճրագործությանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հայտնել է, որ բանակցություններ են ընթանում՝ մարդասպանին հանձնելու հայկական կողմին։
«Ես գտնում եմ, որ հատկապես ռուսական կողմն ամեն ինչ պետք է անի, որ հասարակական պահանջին ընդառաջ գնա։ Բացառված չէ, որ երկու վճիռ կայացվի՝ Ռուսաստանի օրենսգրքով՝ որպես դասալիք, մեր օրենսգրքով՝որպես մարդասպան։ Կարծում եմ՝ կարելի է ձևը գտնել և դրան հանձնել մեր իրավապահ մարմիններին»,- ասել է պատգամավորը։
Բանախոսը նաև նշեց, որ Ռուսաստանից շատ ճիշտ գնահատականներ են տրվում այս ամենին:
«Չպետք է մի դուրսպրծուկի կատարած քայլն ազդեցություն ունենա երկու երկրների հարաբերությունների վրա, և բոլորն էլ դա հասկանում են»,- նշել է Ավետիսյանը։

7or.am