Աշխարհ

20.01.2015 11:34


Արգենտինայում զանգվածային ցույցեր են

Արգենտինայում զանգվածային ցույցեր են

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ Արգենտինայում զանգվածային ցույցեր են ընթանում, որոնց մասնակիցները պահանջում են հետաքննել նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներին մեղադրած դատախազի մահվան հանգամանքները։

Հունվարի 19-ին Արգենտինայում հայտնի դատախազ Ալբերտո Նիսմանին մահացած են գտել Բուենոս Այրեսի իր բնակարանում: Նախնական տվյալներով՝ նա ինքնասպան է եղել։ Նիսմանը գլխավորում էր Արգենտինայի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչության հետաքննությունը՝ 1994 թվականին Բուենոս Այրեսի կենտրոնում հրեական մշակութային կենտրոնի պայթյունը, որին զոհ էր գնացել 85 մարդ:

Դատախազը դատարան էր դիմել նախագահին և ԱԳՆ ղեկավարին հարցաքննելու համար. նա մեղադրում էր Արգենտինայի նախագահին և ԱԳՆ ղեկավար Էկտոր Թիմերմանին ահաբեկչությանն Իրանի քաղաքացիների ներգրավվածությունը թաքցնելու փորձերի համար: Նիսմանի կարծիքով դա արվում էր Թեհրանի հետ առևտրային հարաբերությունների զարգացումը խթանելու համար:

Քաղաքական և հասարակական գործիչները պահանջում են հետաքննել Նիսմանի մահվան բոլոր մանրամասները: Արգենտինայի նախագահը խոստացել է հրապարակային դարձնել Նիսմանի հետաքննած գործի նյութերը:

Այս խորագրի վերջին նյութերը