Աշխարհ

20.01.2015 10:42


Թուրքիայի իշխանությունները սպառնում են արգելափակել «Twitter»–ը

Թուրքիայի իշխանությունները սպառնում են արգելափակել «Twitter»–ը

Թուրքիայի կառավարությունը սպառնում է արգելափակել մուտքը «Twitter» ընդդիմադիր թերթերից մեկի էջը սոցկայքից չհանելու պատճառով։
Ինչպես հաղորդվում է, Ադանա քաղաքի դատարանը արգելել է տեղեկատվական գործակալություններին և թերթերին լուսաբանել մարդասիրական օգնության մատակարարումը Սիրիայի տարածք։ Տեղական ԶԼՄ–ն փաստում էր, որ զենքով բեռնված մեքենաները Սիրիա են ուղղվում սիրիական կառավարության ուժերի դեմ պայքարելու համար։
Gazeta.ru–ի փոխանցմամբ՝ թուրքական իշխանությունները հերքում են այդ տեղեկատվությունը։ Նրանց խոսքերով՝ մեքենաները մարդասիրական օգնություն էին տեղափոխում Սիրիայի խաղաղ բնակիչներին։
Թուրքական իշխանությունների կարծիքով տեղական ԶԼՄ–ի նման պահվածքը սպառնում է ազգային անվտանգությանը, այդ պատճառով թեմայի լուսաբանումն արգելվել է։ Ընդդիմադիր «Halkin Gazetesi BirGun» թերթը շարունակել է գրել մարդասիրական օգնություն հասցնելու մասին «Twitter»–ի իր էջում։ Կառավարությունը դիմել է սոցկայքին՝ արգելափակել թերթի էջը, սակայն կայքը հրաժարվել է կատարել այդ պահանջը։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը