Մահմուդ Աբբաս. «Խոսքի ազատությունը և ինքնարտահայտումը չպետք է վերածվեն կրոնի վիրավորանքի»
Խոսքի ազատությունը և ինքնարտահայտումը չպետք է վերածվեն կրոնի վիրավորանքի։ Այսպիսի կարծիք է հայտնել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը, որը տպագրվել է ճապոնական «Ասախի» թերթում։
«Ես հասկանում եմ, որ կա ինքնարտահայտվելու իրավունք, բայց այն չպետք է վիրավորի ո՛չ Մուհամմեդ մարգարեին, ո՛չ Քրիստոսին», – ընդգծել է Աբբասը՝ հավելելով, որ «կրոնը վիրավորող գեղարվեստական արտահայտությունը հարկ է սահմանափակել»։
«Charlie Hebdo»–ում տեղի ունեցածի վերաբերյալ էլ նշել է, որ այդպիսի պատահարները «միայն մեծ ատելություն են սերմանում»։
«Իսկ մենք չենք ցանկանում, որպեսզի մարդկանց և կրոնի միջև ատելություն լինի», – ասել է Աբբասը։ Պաղեստինցի առաջնորդը նշել է նաև, որ Փարիզում մասնակցել է ահաբեկչության դեմ երթին՝ այդպիսով ցույց տալով աշխարհին, որ պաղեստինցիները նույնպես հանդես են գալիս ահաբեկչության դեմ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։