Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը Գյումրիում դաժանորեն սպանված ընտանիքի 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։ Դրանում ասված է.
«Մինչև վերջին րոպեն հույս ունեինք և աղոթում էինք Սերյոժա Ավետիսյանի համար։ Ցավոք, հրաշք տեղի չունեցավ, թեև մենք բոլորս սպասում ու հավատում էինք: Երեխայի կորուստը սարսափելի վիշտ է: Չկան այնպիսի բառեր, որոնք կարող են մեղմել սարսափելի ողբերգության ցավը: Բայց այդ պայմաններում էլ պետք է մարդ մնալ:
Մենք բոլորս պետք է տեղի ունեցած ողբերգությունից դասեր քաղենք և անենք ամեն ինչ, որ նման բան այլևս չկրկնվի: Հավաստիացնում ենք, որ հանցագործը և նրանք, ովքեր նրա թիկունքին կարող էին լինել, կստանան իրենց արժանի պատիժը»:
ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հայտարարությունը