Գագիկ Ծառուկյան. «Այս ոճրագործության մեղավորները ամենասեղմ ժամկետում պետք է կրեն իրենց պատիժը»
Խոր կսկիծով տեղեկացա փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան բոթի մասին: Սա սարսափելի գույժ էր բոլորիս համար:
Փոքրիկ Սերյոժայի կյանքը հույսի մի փոքրիկ նշույլ էր, որ Ավետիսյանների ընտանիքը շարունակելու է ապրել: Ցավոք սրտի, միլիոնավոր մարդկանց աղոթքներն ու բժիշկների ջանքերը անզոր եղան փրկելու փոքրիկի կյանքը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի և անձամբ իմ անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ավետիսյանների հարազատներին, բոլոր գյումրեցիներին այս անդառնալի կորստի կապակցությամբ: Եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որ այս ոճրագործության մեղավորները ամենասեղմ ժամկետում պետք է կրեն իրենց պատիժը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան