Լրահոս

19.01.2015 17:17


6 ամսական Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց

6 ամսական Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի տեղեկացմամբ՝ երեկ երեկոյան վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Հունվարի 19-ին՝ ժամը 17:02-ին, երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ:

Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց. զարգացավ սրտանոթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որոնք հանգեցրեցին մահվան:

Երեխայի կյանքը փրկել չհաջողվեց:

Այս խորագրի վերջին նյութերը