Պորոշենկոն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել, որը հաստատվել է խորհրդարանի կողմից։
Ուկրաինայի Գերագույն ռադան հունվարի 15-ին հավանություն էր տվել Պորոշենկոյի հերթական հրամանագրին մասնակի զորահավաքի հերթական ալիքի վերաբերյալ։ Ինչպես նշել է ուկրաինական պետության ղեկավարը, նորակոչիկներին ուժային գործողության իրականացման գոտի չեն ուղարկելու։ Համաձայն Ուկրաինայի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի 2014 թ. դեկտեմբերի 20-ի որոշման՝ հունվարի 20-ին կմեկնարկի զորահավաքի չորրորդ ալիքը, ապրիլին և հունիսին տեղի կունենան ևս երկուսը։ Հունվարի 8-ին պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը հայտարարել էր, որ 2015-ին հնարավոր է՝ մոտ 140–հազարանոց զորահավաք լինի, եթե լինի դրա անհրաժեշտությունը։
Պորոշենկոն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել, որը հաստատվել է խորհրդարանի կողմից։
Ուկրաինայի Գերագույն ռադան հունվարի 15-ին հավանություն էր տվել Պորոշենկոյի հերթական հրամանագրին մասնակի զորահավաքի հերթական ալիքի վերաբերյալ։ Ինչպես նշել է ուկրաինական պետության ղեկավարը, նորակոչիկներին ուժային գործողության իրականացման գոտի չեն ուղարկելու։
Համաձայն Ուկրաինայի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի 2014 թ. դեկտեմբերի 20-ի որոշման՝ հունվարի 20-ին կմեկնարկի զորահավաքի չորրորդ ալիքը, ապրիլին և հունիսին տեղի կունենան ևս երկուսը։
Հունվարի 8-ին պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը հայտարարել էր, որ 2015-ին հնարավոր է՝ մոտ 140–հազարանոց զորահավաք լինի, եթե լինի դրա անհրաժեշտությունը։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։