Երեկ Վլադիմիր Պուտինը վերջապես արձագանքեց Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգական դեպքին ու դրա հետ կապված զարգացումներին: Ցավակցեց ու վստահեցրեց, որ մաքսիմալ սեղմ ժամկետում մեղավորը կամ մեղավորները խստագույնս կպատժվեն: Ինչո՞ւ այսքան օր հետո, կամ բավարարեցի՞ն մեզ արդյոք ՌԴ նախագահի հավաստիացումները՝ այլ քննարկան թեմա է, ու վստահ եմ, որ արձագանքելու առիթ դեռ կունենանք, ուղղակի այս պահին ամփոփենք «մինչզանգային» զարգացումները:
Նրանք, ովքեր քաղաքականությունից բացարձակապես ոչինչ չեն հասկանում ու հրապարակային արտահայտված ցանկացած կարծիք, բանավեճ կամ հռետորական հարցադրում սարսափահար դիտարկում են որպես երևույթի քաղաքականացում, նաև նրանց պատասխանեց Պուտինն իր անդրադարձով: Եթե հարցը չքաղաքականացվեր, մեր հասարակության դժգոհությունը հեռու գնացող դատողությունների տեղիք չտար, ՌԴ նախագահն ինչո՞ւ պետք է արձագանքեր ու նաև հավաստիացումներ աներ. ինքը հո քննաչական խմբի ղեկավարը չէ՞: Չէ՞ որ, եթե ՌԴ ղեկավարությունն առաջնորդվեր Հայաստանի իր գործընկերների պահվածքով, իհարկե, արձագանքը կլիներ միանգամայն այլ: Այս օրերին մեր իշխանությունները, Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, որոշ դեպքերում էլ՝ նրա բարձր հովանու ներքո, քեֆ-ուրախությունների մեջ էին: Է՛լ տարբեր կոլեկտիվներով խաշ-խորոված, է՛լ Հին նոր տարվա նշում պետական տարբեր մակարդակներում:
Էլ չեմ խոսում, որ Երևանը թաղված էր տոնական զարդարանքի մեջ անգամ Հին նոր տարուց հետո, նախագահական նստավայրի տոնածառն էլ՝ ճոխ զարդարված: Ու եթե Պուտինի ցավակցությունը չլիներ, Բաղրամյան 26-ի տոնածառը վախից այդպես էլ չէին հավաքի մինչև Նովրուզ բայրամ, որպեսզի ռուսները չկարծեին, թե ակնարկում ենք, որ մեզ մոտ սուգ է: Իսկ եթե ՌԴ-ում հետևեին մեր իշխանական լրատվամիջոցներին ու հատկապես հեռուստաեթերին, կկարծեին, թե հայ ժողովուրդը խանդավառված իր գոհունակությունն է հայտնում, թե լավ է՝ վեց հոգու է սպանել, ու մեկին վիրավորել, կարող էր, չէ՞, վաթսունին սպանել:
Իսկ եթե Գյումրիում տեղի ունեցած բախումների անմիջական մասնակից փոխոստիկանապետը, վկայակոչելով իր պրոֆեսիոնալ հոտառությունը, հայտարարում է, որ ՌԴ հյուպատոսության շենքի ու 102-րդ ռազմաբազայի վրա «հարձակում գործած կատաղած ամբոխի» ութսուն տոկոսը հարբած էր, ապա Պուտինը ոչ թե պետք է հավաստիացներ, որ ամեն ինչ լավ կլինի, այլ պետք է դա ընդուներ որպես իր երկրի հանդեպ ոտնձգություն ու մեր դեմ հարբած փղեր ուղարկեր:
Եվ որքան էլ մեր իշխանության ներկայացուցիչները պարզունակ մեկնաբանություններ անեն, թե եթե Պուտինը Սերժ Սարգսյանին է զանգել, ուրեմն նրան կարևորել է, ցավակցել ու հավաստիացումներ ներկայացրել, դա առնվազն անլուրջ է: Սարգսյանն այդ օրերին խորասուզված շախմատ էր դիտում, նրան ինչի՞ համար ցավակցեր՝ իր երկրպագած շախմատիստի անժամանակ կորցրած նավակի՞, թե՞ նրան հայտարարված անսպասելի շախի:
Ուստի, այս օրերի զարգացումները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ ոչ միայն «վերջին բոլշևիկը» մեզ պետք չէ՝ որպես մեր շահերը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում ներկայացնող, ավելի ճիշտ՝ չներկայացնող ղեկավար, այլ նաև ռուսներին պետք չէ՝ ոչ որպես գործընկեր, ոչ էլ՝ տեղապահ: Եվ, իհարկե, պետք է քաղաքական գնահատական տալ ոչ թե կատարված հանցագործությանը, այլ մեր իշխանությունների ու անձամբ գործող նախագահի ոչ ադեկվատ պահվածքին: Ու որքան շուտ հասկանանք, որ այս վիճակի վերջը դնելու համար իշխանափոխություն է հարկավոր, այնքան շուտ դրան կհասնենք, ու ամենևին պարտադիր չէ ՌԴ նախագահի արձագանքից հետո նման եզրակացության հանգել. մեզանում էլ ասողներն ու հիմնավորողները քիչ չեն:
ՊՈՒՏԻՆԸ ԶԱՆԳԱՀԱՐԵՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Երեկ Վլադիմիր Պուտինը վերջապես արձագանքեց Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգական դեպքին ու դրա հետ կապված զարգացումներին: Ցավակցեց ու վստահեցրեց, որ մաքսիմալ սեղմ ժամկետում մեղավորը կամ մեղավորները խստագույնս կպատժվեն: Ինչո՞ւ այսքան օր հետո, կամ բավարարեցի՞ն մեզ արդյոք ՌԴ նախագահի հավաստիացումները՝ այլ քննարկան թեմա է, ու վստահ եմ, որ արձագանքելու առիթ դեռ կունենանք, ուղղակի այս պահին ամփոփենք «մինչզանգային» զարգացումները:
Նրանք, ովքեր քաղաքականությունից բացարձակապես ոչինչ չեն հասկանում ու հրապարակային արտահայտված ցանկացած կարծիք, բանավեճ կամ հռետորական հարցադրում սարսափահար դիտարկում են որպես երևույթի քաղաքականացում, նաև նրանց պատասխանեց Պուտինն իր անդրադարձով: Եթե հարցը չքաղաքականացվեր, մեր հասարակության դժգոհությունը հեռու գնացող դատողությունների տեղիք չտար, ՌԴ նախագահն ինչո՞ւ պետք է արձագանքեր ու նաև հավաստիացումներ աներ. ինքը հո քննաչական խմբի ղեկավարը չէ՞:
Չէ՞ որ, եթե ՌԴ ղեկավարությունն առաջնորդվեր Հայաստանի իր գործընկերների պահվածքով, իհարկե, արձագանքը կլիներ միանգամայն այլ:
Այս օրերին մեր իշխանությունները, Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, որոշ դեպքերում էլ՝ նրա բարձր հովանու ներքո, քեֆ-ուրախությունների մեջ էին: Է՛լ տարբեր կոլեկտիվներով խաշ-խորոված, է՛լ Հին նոր տարվա նշում պետական տարբեր մակարդակներում:
Էլ չեմ խոսում, որ Երևանը թաղված էր տոնական զարդարանքի մեջ անգամ Հին նոր տարուց հետո, նախագահական նստավայրի տոնածառն էլ՝ ճոխ զարդարված: Ու եթե Պուտինի ցավակցությունը չլիներ, Բաղրամյան 26-ի տոնածառը վախից այդպես էլ չէին հավաքի մինչև Նովրուզ բայրամ, որպեսզի ռուսները չկարծեին, թե ակնարկում ենք, որ մեզ մոտ սուգ է: Իսկ եթե ՌԴ-ում հետևեին մեր իշխանական լրատվամիջոցներին ու հատկապես հեռուստաեթերին, կկարծեին, թե հայ ժողովուրդը խանդավառված իր գոհունակությունն է հայտնում, թե լավ է՝ վեց հոգու է սպանել, ու մեկին վիրավորել, կարող էր, չէ՞, վաթսունին սպանել:
Իսկ եթե Գյումրիում տեղի ունեցած բախումների անմիջական մասնակից փոխոստիկանապետը, վկայակոչելով իր պրոֆեսիոնալ հոտառությունը, հայտարարում է, որ ՌԴ հյուպատոսության շենքի ու 102-րդ ռազմաբազայի վրա «հարձակում գործած կատաղած ամբոխի» ութսուն տոկոսը հարբած էր, ապա Պուտինը ոչ թե պետք է հավաստիացներ, որ ամեն ինչ լավ կլինի, այլ պետք է դա ընդուներ որպես իր երկրի հանդեպ ոտնձգություն ու մեր դեմ հարբած փղեր ուղարկեր:
Եվ որքան էլ մեր իշխանության ներկայացուցիչները պարզունակ մեկնաբանություններ անեն, թե եթե Պուտինը Սերժ Սարգսյանին է զանգել, ուրեմն նրան կարևորել է, ցավակցել ու հավաստիացումներ ներկայացրել, դա առնվազն անլուրջ է: Սարգսյանն այդ օրերին խորասուզված շախմատ էր դիտում, նրան ինչի՞ համար ցավակցեր՝ իր երկրպագած շախմատիստի անժամանակ կորցրած նավակի՞, թե՞ նրան հայտարարված անսպասելի շախի:
Ուստի, այս օրերի զարգացումները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ ոչ միայն «վերջին բոլշևիկը» մեզ պետք չէ՝ որպես մեր շահերը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում ներկայացնող, ավելի ճիշտ՝ չներկայացնող ղեկավար, այլ նաև ռուսներին պետք չէ՝ ոչ որպես գործընկեր, ոչ էլ՝ տեղապահ: Եվ, իհարկե, պետք է քաղաքական գնահատական տալ ոչ թե կատարված հանցագործությանը, այլ մեր իշխանությունների ու անձամբ գործող նախագահի ոչ ադեկվատ պահվածքին: Ու որքան շուտ հասկանանք, որ այս վիճակի վերջը դնելու համար իշխանափոխություն է հարկավոր, այնքան շուտ դրան կհասնենք, ու ամենևին պարտադիր չէ ՌԴ նախագահի արձագանքից հետո նման եզրակացության հանգել. մեզանում էլ ասողներն ու հիմնավորողները քիչ չեն:
Էդվարդ Անտինյան
https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203789987732669?pnref=story