Կարծիք

19.01.2015 16:51


Խորհրդաժողովը կգնահատի իրավիճակը և կծրագրի անելիքները

Խորհրդաժողովը կգնահատի իրավիճակը և կծրագրի անելիքները

Հունվարի 20-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից հրավիրվող խորհրդաժողովում ոչ իշխանական ուժերի հետ համատեղ տարբեր սոցիալական շերտերի ներկայացուցիչների մասնակցությամբ կքննարկվեն երկրում ստեղծված բարդ իրավիճակը և կփորձեն մշակել կանխատեսելի ծրագիր օրվա իշխանության վերարտադրությունը կանխելու համար։

Օրվա իշխանությունը վերջին տարիներին և հատկապես անցած մեկ տարում անբռնազբոսիկ ձևով ցուցադրեց իր իրական պատկերը և նկրտումները ամեն գնով և ձևով մնալ բազկաթոռին և վերարտադրվել։

Իշխանությունը, որը ձախողել է սոցիալական խնդիրները, տնտեսական առաջընթացը, ֆինանսական կայունությունը փորձում է դեռ վերարտադրվել։ Սա նշանակում է, որ իշխանությունում հայտնվածները չեն փորձում ըմբռնել հանրապետությունում ստեղծված սոցիալ-հոգեբանական ծանր իրավիճակը, որը մեղմ ասած դարձել է անտանելի և վերջ։

Հանրապետությունում վերջին շրջանում այնքան թարս խիար բուսնեց, որ այսօր Շիրակի դաշտավայրում մարդիկ այդ խիարը ձեռքները բռնած իշխանավորներ են փնտրում, որ հյուրասիրեն…։

Անառարկելի է, որ իշխանությունը սպառել է իրեն և դրանով էլ ավելի է վատթարացրել սոցիլական վիճակը հանրապետության ներսում և նրա շուրջ։

Հայաստանի ԲՈՒՀ-երի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ՝ Գառնիկ Վաղարշակյան

Այս խորագրի վերջին նյութերը