Ճապոնիան և Իսրայելը պայմանավորվել են համագործակցել կիբերահաբեկչության դեմ պայքարում
Ճապոնիան և Իսրայելը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը կիբերահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև զարգացնել կապերը պաշտպանական գերատեսչությունների միջև։ «Կիոդո» գործակալության փոխանցմամբ՝ կիրակի Աբեն և Նեթանյահուն պայմանավորվել են համատեղ միջոցներ ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ։ «Կողմերը հաստատել են մտադրությունը՝ համագործակցելու Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում անվտանգություն ապահովելու նպատակով», – մեջբերում է գործակալությունը երկու երկրների վարչապետների խոսքերը համատեղ հայտարարությունից։ Ճապոնիան և Իսրայելը նախորդ տարվա նոյեմբերին առաջին երկկողմ խորհրդակցություններն են անցկացրել կիբերահաբեկչության խնդրով։ Ճապոնական իշխանությունների կարծիքով համակարգչային անվտանգության ապահովումը կարևոր հարց է հանդիսանում Օլիմպիական խաղերի նախաշեմին, որոնք 2020 թվականին կանցկացվեն Տոկիոյում։ Իսրայելում ճապոնացի վարչապետն այցելել է Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։ Իսրայել այցի ավարտից հետո Աբեն մտադիր է այցելել Պաղեստինյան ինքնավարություն, որտեղ կհանդիպի նրա ղեկավար Մահմուդ Աբբասի հետ։
Ճապոնիան և Իսրայելը պայմանավորվել են համագործակցել կիբերահաբեկչության դեմ պայքարում
Ճապոնիան և Իսրայելը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը կիբերահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև զարգացնել կապերը պաշտպանական գերատեսչությունների միջև։ «Կիոդո» գործակալության փոխանցմամբ՝ կիրակի Աբեն և Նեթանյահուն պայմանավորվել են համատեղ միջոցներ ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ։
«Կողմերը հաստատել են մտադրությունը՝ համագործակցելու Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում անվտանգություն ապահովելու նպատակով», – մեջբերում է գործակալությունը երկու երկրների վարչապետների խոսքերը համատեղ հայտարարությունից։
Ճապոնիան և Իսրայելը նախորդ տարվա նոյեմբերին առաջին երկկողմ խորհրդակցություններն են անցկացրել կիբերահաբեկչության խնդրով։ Ճապոնական իշխանությունների կարծիքով համակարգչային անվտանգության ապահովումը կարևոր հարց է հանդիսանում Օլիմպիական խաղերի նախաշեմին, որոնք 2020 թվականին կանցկացվեն Տոկիոյում։
Իսրայելում ճապոնացի վարչապետն այցելել է Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։
Իսրայել այցի ավարտից հետո Աբեն մտադիր է այցելել Պաղեստինյան ինքնավարություն, որտեղ կհանդիպի նրա ղեկավար Մահմուդ Աբբասի հետ։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։