Լրահոս

19.01.2015 15:58


Ռուսաստանը նախատեսում է զինված ուժերից հեռացնել 102-րդ ռազմաբազայի շտաբի պետին ու ևս 5 սպայի. այլ սպաներ կստանան նկատողություններ

Ռուսաստանը նախատեսում է զինված ուժերից հեռացնել 102-րդ ռազմաբազայի շտաբի պետին ու ևս 5 սպայի. այլ սպաներ կստանան նկատողություններ

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական կայանի շտաբի պետ, գնդապետ Ալեքսեյ Ավդեևին Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով պատրաստվում են հեռացնել ՌԴ զինված ուժերից: Այդ մասին «Newsline»-ին հայտնել են ռազմաբազային մոտ կանգնած երեք տարբեր աղբյուրներ:

Աշխատանքից կազատվի ոչ միայն շտաբի պետը, այլ նաև Պերմյակովի վաշտի հրամանատարը, գիշերային հերթափոխի հրամանատարը, իսկ ընդհանուր առմամբ՝ մոտ 6 զինվորական: Կարգապահական տույժեր է նախատեսվում հայտարարել մոտ մեկ տասնյակ զինվորականի նկատմամբ:

Կայքի աղբյուրները հայտնում են, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առաջին տեղակալ Արկադի Բախինը, գալով Գյումրի, հրահանգել է խստացնել ռազմաբազայի կարգապահությունը, որի շրջանակներում նախատեսվում է նաև առաջիկայում մոտ 50 սպա տեղափոխել ՌԴ տարբեր զորամասեր և նրանց փոխարեն Ռուսաստանից Գյումրի գործուղել կարգապահությամբ առավել աչքի ընկնող սպաների:

Մանրամասները՝ «Newsline»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը