Քաղաքական

19.01.2015 15:26


Շիրակի մարզպետ. «Է՛լ ավելի իրավիճակը սրել պետք չէ»

Շիրակի մարզպետ. «Է՛լ ավելի իրավիճակը սրել պետք չէ»

Այսօրվա ասուլիսին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը կոչ է արել գյումրեցիներին չտրվել հույզերին և հիմք չընդունել քաղաքում շրջանառվող շշուկները՝ Ավետիսյանների ընտանիքի ողբերգության հետ կապված.

«Ես հույս ունեմ և կոչ եմ անում գյումրեցիներին չառաջնորդվել էմոցիաներով, քանի որ թե՛ մեր, թե՛ ռուս իրավապահները գործը բացահայտելու համար ամեն ինչ անում են: Է՛լ ավելի իրավիճակը սրել պետք չէ: Պետք չէ զոհ գնալ էմոցիաներին: Չի կարելի մի ճիվաղի պատճառով սեպ խրել երկու երկրների միջև: Վարկածներին հավատալ պետք չէ, այլ պետք է թողնել՝ հետաքննությունը պարզի, թե ինչ է տեղի ունեցել»։

Նա նաև հավելել է, որ հունվարի 15-ին ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցածի արդյունքում 33 անձի վիրավորելու պատասխանատուներն անպայման կպատժվեն.
«Հավատացած եղե՛ք՝ պատասխանատվությունից ոչ ոք չի խուսափի: Պատասխանատվության կենթարկվեն այն քաղաքացիները, որոնք դիմել են անօրինական քայլերի։ Կա նաև մեկ ոստիկան, որը վիրահատվել է, և դրա համար պետք է ևս պատասխան կրեն մեղավորները: Ես այսօր իմացա, որ տուժած ոստիկանների թիվը հինգով ավելացել է, որոնք ստացել են ամբուլատոր բուժում և դուրս գրվել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը