Տնտեսական

19.01.2015 15:13


4,6% գնաճ է արձանագրվել

4,6% գնաճ է արձանագրվել

12 ամսվա կտրվածքով ՀՀ–ում գնաճը կազմել է 4,6%: Վիճակագրության ծառայության գնումների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը լրագրողներին ասել է, որ պարենային ապրանքների գնաճը կազմել է՝ 6,2%, ծխախոտինն ու ալկոհոլինը՝ 7,1%, ոչ պարենային ապրանքներինը՝ 1,6%, ծառայությունների սակագները՝ 3%:

Ապրանքատեսակներից շաքարավազը թանկացել է 6,9%–ով, կաթնամթերքը՝ 13,1%–ով, ձուն՝ 2,1%–ով, բուսական ևւ կենդանական յուղը՝ 1,9%–ով, մսամթերքը՝ 3,3%–ով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը