Տնտեսական

19.01.2015 14:55


Վաղը նաիրիտցիները ցույց կանեն Բաղրամյան 26-ի դիմաց

Վաղը նաիրիտցիները ցույց կանեն Բաղրամյան 26-ի դիմաց

«7օր»–ի աղբյուրի փոխանցմամբ՝ վաղը՝ ժամը 11:00-ին, «Նաիրիտ» գործարանի աշխատողները բողոքի ակցիա կիրականացնեն ՀՀ նախագահական նստավայրի դիմաց։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 16-ին գործարանի դիմաց մեկնարկած ցույցը Գյումրու ողբերգական դեպքերի կապակցությամբ չավարտվեց Բաղրամյան 26-ում։

Աշխատողները պահանջելու են լուծում տալ աշխատավարձերի պարտքի մարման և գործարանի հետագա վերագործարկման հարցերին։

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին նախատեսվում են զանգվածային կրճատումներ. աշխատանքային նոր պայմանագիր կկնքվի միայն մոտ 500 հոգու հետ։ Սակայն նաիրիտցիները մտադիր չեն ստորագրել կրճատման ծանուցագրերը, մինչև չզրոյացվի ողջ պարտքը։ Իսկ գործարանն աշխատողներին պարտք է ավելի քան մեկ ու կես տարվա աշխատավարձ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը