Իսպանական թագավորի հայրը փաստաբան է փնտրում, որը կներկայացնի նրա շահերը դատարանում
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI–ի հայրը՝ Խուան Կառլոս I–ը, մասնավոր փաստաբան է փնտրում, որը կներկայացնի նրա շահերը դատական գործընթացի ժամանակ։ Ինչպես գրում է «El Pais» թերթը, նախկին միապետին փաստաբան պետք եկավ այն բանից հետո, երբ անցած շաբաթ երկրի Գերագույն դատարանն ընդունեց նրա դեմ բելգուհի Ինգրիդ Սարտյոյի՝ հայրությունը ճանաչելու հայցը։ Համաձայն Սահմանադրության՝ մինչ գահից հրաժարվելը Խուան Կառլոսը «պաշտպանված էր» անձեռնմխելիությամբ, այդ պատճառով նման հայցերը մերժվում էին։ Այժմ նա ստիպված է կանգնել դատարանի առջև, իսկ դիմել պետական դատապաշտպանության ներկայացուցիչներին, որոնք իրավաբանական ծառայություններ են մատուցում թագավորական պալատին, նա չի կարող, քանզի հայցն ուղղված է անմիջապես նրա դեմ, այլ ոչ թե միապետության։
Իսպանական թագավորի հայրը փաստաբան է փնտրում, որը կներկայացնի նրա շահերը դատարանում
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI–ի հայրը՝ Խուան Կառլոս I–ը, մասնավոր փաստաբան է փնտրում, որը կներկայացնի նրա շահերը դատական գործընթացի ժամանակ։
Ինչպես գրում է «El Pais» թերթը, նախկին միապետին փաստաբան պետք եկավ այն բանից հետո, երբ անցած շաբաթ երկրի Գերագույն դատարանն ընդունեց նրա դեմ բելգուհի Ինգրիդ Սարտյոյի՝ հայրությունը ճանաչելու հայցը։
Համաձայն Սահմանադրության՝ մինչ գահից հրաժարվելը Խուան Կառլոսը «պաշտպանված էր» անձեռնմխելիությամբ, այդ պատճառով նման հայցերը մերժվում էին։ Այժմ նա ստիպված է կանգնել դատարանի առջև, իսկ դիմել պետական դատապաշտպանության ներկայացուցիչներին, որոնք իրավաբանական ծառայություններ են մատուցում թագավորական պալատին, նա չի կարող, քանզի հայցն ուղղված է անմիջապես նրա դեմ, այլ ոչ թե միապետության։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։