Զարիֆի՝«վեցնյակի» ներկայացուցիչների հետ հանդիպման հնարավորությունը պահպանվում է
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այսօր հայտարարել է, որ իր՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, ինչպես նաև «վեցնյակի» ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպումները Դավոսում և Մյունխենում ուժի մեջ են։ «Կա հավանականություն, որ ես կարող եմ Իրանի միջուկային ծրագրի խնդրով Քերրիին կամ այլ երկրների նախարարներին հանդիպել միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ, որը կանցկացվի շվեյցարական Դավոսում հունվարի 21-24-ը», – մեջբերում է Զարիֆին «Ֆրանս պրես» գործակալությունը։ Նա հավելել է նաև, որ հնարավոր է՝ բանակցությունների համար հանդիպի «վեցնյակի» երկրների իր գործընկերների հետ Մյունխենում՝ անվտանգության հարցերին նվիրված գագաթաժողովին, փետրվարի 6-8–ը։
Զարիֆի՝«վեցնյակի» ներկայացուցիչների հետ հանդիպման հնարավորությունը պահպանվում է
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այսօր հայտարարել է, որ իր՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, ինչպես նաև «վեցնյակի» ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպումները Դավոսում և Մյունխենում ուժի մեջ են։
«Կա հավանականություն, որ ես կարող եմ Իրանի միջուկային ծրագրի խնդրով Քերրիին կամ այլ երկրների նախարարներին հանդիպել միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ, որը կանցկացվի շվեյցարական Դավոսում հունվարի 21-24-ը», – մեջբերում է Զարիֆին «Ֆրանս պրես» գործակալությունը։
Նա հավելել է նաև, որ հնարավոր է՝ բանակցությունների համար հանդիպի «վեցնյակի» երկրների իր գործընկերների հետ Մյունխենում՝ անվտանգության հարցերին նվիրված գագաթաժողովին, փետրվարի 6-8–ը։
Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։