Լրահոս

19.01.2015 20:11


Ընկերական խաղում «Բորուսիայի» 2 ֆուտբոլիստ վնասվածք է ստացել

Ընկերական խաղում «Բորուսիայի» 2 ֆուտբոլիստ վնասվածք է ստացել

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Քևին Գրոսկրոյցը և կիսապաշտպան Սեբաստիան Կելը Ռումինիայի առաջնության չեմպիոն «Ստյաուայի» հետ ընկերական խաղում վնասվածք են ստացել։

«Բորուսիայի» պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Կելն ուսի վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել խաղը, իսկ Գրոսկրոյցը երկրորդ խաղակեսի միջնամասում վնասել է կոճը և ստիպված է եղել հեռանալ խաղադաշտից։

Ըստ աղբյուրի՝ Գրոսկրոյցի վնասվածքը լուրջ չէ, և արդեն մեկ շաբաթից նա կազմ կվերադառնա։

Այս խորագրի վերջին նյութերը