Լրահոս

19.01.2015 13:18


Բժիշկ. «Արտառոց դեպք է»

Բժիշկ. «Արտառոց դեպք է»

Նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանդից փրկված 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական ներկա վիճակը։

Ես այստեղ եմ արդեն 4–րդ օրը, հիվանդի համար գիշեր ու ցերեկ պայքարում են Հայաստանի և Ռուսաստանի լավագույն բժիշկները։ Չկար մասնագետ, որը կարող էր խորհուրդ տալ, և մենք նրան չենք դիմել։ Երեխայի համար արվում է բոլորը։ Այն, որ այդ հասակի այդպիսի ծանր վնասվածքներով երեխան կենդանի է, արդեն հրաշք է,–ասել է բժիշկը։

Նա նշել է, որ բժիշկներին մինչև հիմա հաջողվել է փոքրիկի մոտ առաջացած առողջական խնդիրները լուծել.

–Համոզված եմ, որ ոչ մի ուրիշ տեղ ավելին չէին անի։ Բժիշկները հոգնել են, գիշեր–ցերեկ այստեղ են, աշխատեք հնարավորինս քիչ նրանց խանգարել։ Արտառոց դեպք է, հաճախ չեք տեսնի այդքան տարբեր վնասվածքներ 6 ամսական երեխայի մոտ։ Սկզբից ուղեղային խնդիրներն էին, հետո՝ թոքային, հետո՝ երիկամային և այլն։ Ինչքան պետք է, այնքան էլ կմնանք այստեղ։ Եթե հարկ լինեն ուրիշ բժիկներ, էլի կգան,–ավելացրել է Վ. Խաչատրյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը