Կարծիք

19.01.2015 12:59


Պետք է հստակ ձևակերպել համապատասխան գործողությունների փաթեթը

Պետք է հստակ ձևակերպել համապատասխան գործողությունների փաթեթը

Թեև դեռ ձմեռ է, շատերը հիմա կենտրոնացած են այլ խնդիրների վրա, որոնք, անշուշտ, ունեն շատ կարևոր նշանակություն, այնուամենայնիվ, արդեն հիմա պետք է մտածել այն հարցերի շուրջ, թե ինչպես պետք է գործի ընդդիմությունը գալիք գարնանը:
Ակնհայտ է, որ իշխանափոխության իրականացման առավել հարմար տարբերակը փուլային, ոչ ռադիկալ կերպով այն իրագործելն է: Միաժամանակ, փորձը ցույց է տալիս, որ իշխանությունները հաշվի են նստում ընդդիմության հետ, երբ վերջինս ցույց է տալիս իր հանրահավաքային ներուժը: Ուստի, անհրաժեշտ է զգալ այն ոսկե միջինը, որը թույլ կտա ընդդիմությանը չհանգցնել բողոքի կրակը՝ միաժամանակ թույլ չտալով, որ «հրդեհ» բռնկվի: Պետք է ոչ միայն պարզապես զգալ այս նրբությունը, այլ հստակ ձևակերպել համապատասխան գործողությունների փաթեթը, մարտավարությունը, ծրագրերը։

Արսեն Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը