Հնդկաստանում բախումների ժամանակ առնվազն 3 մարդ ողջակիզվել է
Հնդկաստանի արևելքում հինդուականների և մահմեդականների միջև բախումների ժամանակ սեփական կացարանում առնվազն 3 մարդ է ողջակիզվել։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ արևելյան Բիհար նահանգի վարչակազմի ղեկավար Ատուլ Պրասադը հայտնել է, որ բախումները սկսվել են հունվարի 18-ին, երբ հայտնաբերվել է մի քանի շաբաթ առաջ կորած հինդուական համայնքի տղայի մարմինը։
Հինդուականները մահմեդականներին մեղադրում են տղայի մահվան համար՝ հայտարարելով, որ նա սպանվել է գյուղի մահմեդական աղջկա հետ ընկերության համար:
Ոստիկանությունը մահմեդականների աղքատ բնակավայրերում տասնյակ կացարաններ հրդեհելու մեղադրանքով ձերբակալել է տեղի հինդուական համայնքի 8 ներկայացուցչի։