Քերրին Լոնդոնում կմասնակցի ահաբեկչության դեմ պայքարի թեմայով խորհրդակցությանը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հունվարի 22-ին կայցելի Լոնդոն, որտեղ կմասնակցի Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի թեմայով միջազգային խորհրդակցությանը։ Ինչպես հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը, նա նաև կհանդիպի Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համմոնդի հետ։ Լոնդոնում այցի ավարտից հետո Քերրին կմեկնի Շվեյցարիա՝ Դավոս՝ ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումի։
«Նա խորհրդակցութուններ կանցկացնի կառավարության ղեկավարների, բիզնեսի առաջատարների և քաղաքացիական հասարակության հետ», – նշել է պետվարչության մամուլի ծառայությունը։ Ուրբաթ՝ հունվարի 23-ին, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը ելույթ կունենա ֆորումի մասնակիցների համար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ կողմից դավոսյան հանդիպմանը կմասնակցի ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն, որը Շվեյցարիայից հետո կայցելի մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Ուկրաինա։
Քերրին Լոնդոնում կմասնակցի ահաբեկչության դեմ պայքարի թեմայով խորհրդակցությանը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հունվարի 22-ին կայցելի Լոնդոն, որտեղ կմասնակցի Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի թեմայով միջազգային խորհրդակցությանը։ Ինչպես հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը, նա նաև կհանդիպի Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համմոնդի հետ։
Լոնդոնում այցի ավարտից հետո Քերրին կմեկնի Շվեյցարիա՝ Դավոս՝ ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումի։
«Նա խորհրդակցութուններ կանցկացնի կառավարության ղեկավարների, բիզնեսի առաջատարների և քաղաքացիական հասարակության հետ», – նշել է պետվարչության մամուլի ծառայությունը։ Ուրբաթ՝ հունվարի 23-ին, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը ելույթ կունենա ֆորումի մասնակիցների համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ կողմից դավոսյան հանդիպմանը կմասնակցի ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն, որը Շվեյցարիայից հետո կայցելի մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Ուկրաինա։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։