Լրահոս

19.01.2015 12:01


Ոստիկանը քաղաքացուն ծեծել ու սպանության սպառնալիքներ է տվել

Ոստիկանը քաղաքացուն ծեծել ու սպանության սպառնալիքներ է տվել

Քաղաքացի Գերասիմ Ն.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Քաղաքացի Գերասիմ Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին` ժամը 09:45-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Հրազդանի էներգետիկ համակարգի պահպանության բաժանմունքի ոստիկանը գումարային պարտքի կապակցությամբ վիճաբանել է իր հետ, որի ընթացքում ձեռքով հարվածներ է հասցրել իրեն:
Գերասիմ Ն.-ն հաղորդում է տվել նաև այն մասին, որ նույն օրը` դեպքից քիչ ավելի ուշ, ոստիկանության աշխատակիցը եկել է իր առևտրի կրպակ և ատրճանակով սպառնացել է, որ կսպանի իրեն:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը