Լրահոս

19.01.2015 11:50


Դանակի մի քանի հարվածներ էր ստացել, այդ թվում՝ դեմքի մասում

Դանակի մի քանի հարվածներ էր ստացել, այդ թվում՝ դեմքի մասում

Այսօր՝ հունվարի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Կեսգիշերին ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Սիսակյան 18 Ա շենքի 25 բնակարանում երիտասարդ տղայի դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սպանվածը 27-ամյա Վազգեն Դալլաքյանն էր, ով բնակվում էր Բաշինջաղյան 179 շենքի 24 բնակարանում, և դանակի մի քանի հարվածներ էր ստացել, այդ թվում՝ դեմքի մասում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը սպանությունը կատարելու կասկածանքով որոնում են Երևան քաղաքի Սիսակյան 18 Ա հասցեի 25 բնակարանի բնակիչ, 27-ամյա Գագիկ Գրիշայի Աբրահամյանին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի հատկանիշներով: Ըստ տեղեկությունների՝ վիճաբանությունը, որն ավարտվել է սպանությամբ, տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը