Կարծիք

19.01.2015 11:20


2015թ. գարունը պետք է լինի հանրահավաքների գարուն, որոնք պետք է իշխանափոխության բերեն

2015թ. գարունը պետք է լինի հանրահավաքների գարուն, որոնք պետք է իշխանափոխության բերեն

Գյումրու ողբերգական դեպքերը ցույց տվեցին, որ մենք երկրում դե ֆակտո իշխանություն չունենք, քանզի իշխանություններն այս օրերին ընդհատակ են անցել: Եթե նկատել եք, Սերժ Սարգսյանը վերջին օրերին ամեն ինչ արեց, նույնիսկ քեֆի գնաց, բայց Գյումրիի մասին գեթ մի բառ չասաց: Այս իրողությունը ստիպում է ընդդիմությանն ավելի ակտիվ լինել, ես նույնիսկ կասեի՝ պարտավորեցնում է:

Եթե դու երկրում չունես գործունյա իշխանություն, ապա քո երկրի ապագան վտանգված է, և այս դեպքում ընդդիմությունը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի և արագ գործի:

Վաղը, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու ոչ իշխանական ուժերի խորհրդաժողով, որի արդյունքում հռչակագիր է ընդունվելու: Այդ հռչակագրում պետք է հստակ ձևակերպված լինի իշխանափոխության «ճանապարհային քարտեզը»: Իսկ խորհրդաժողովից հետո պետք է սկսվեն ակտիվ աշխատանքները, իսկ այս գարունը պետք է լինի իշխանափոխության գարուն:

Հանրահավաքները պետք է դառնան ավելի մարդաշատ և ավելի հաճախակի, շտաբներն ավելի ակտիվ պետք է գործեն, ընդդիմությունն էլ արդեն պիտի պատրաստ լինի ամեն պահի վերցնելու իշխանությունը:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը