Իշխանափոխության պահանջը դառնում է առավել օրհասական
Գյումրիում կատարված անմարդկային սպանությանը հաջորդող իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանում փաստացի իշխանություն գոյություն չունի: Այսինքն, դե ֆակտո, իհարկե կան պետական պաշտոններ զբաղեցնող համապատասխան անձինք, որոնք, սակայն, չեն համապատասխանում իրենց պաշտոններին, և չեն կարողանում իրականացնել իրենց պաշտոնական լիազորությունները: Իշխանափոխության պահանջն այս դեպքում դառնում է առավել օրհասական, քանի որ հակառակ դեպքում այս իշխանությունների հետ Հայաստանը պարզապես կզրկվի ապագայից: Վաղը ոչիշխանական ուժերի խորհրդաժողով է լինելու, և սպասելիքները դրանից շատ մեծ են: Հույս ունեմ՝ խորհրդաժողովը կհստակեցնի ընդդիմության հետագա անելիքները: Հասարակությունը սպասում է իշխանափոխության ծրագրի, քանի որ եթե այս անորոշությունը շարունակվի, մարդիկ վերջնականապես կկորցնեն հույսը, որ ինչ-որ բան կարող է փոխվել: Իսկ դա չի բխում ոչ ընդդիմության, ոչ հասարակության, ոչ էլ մեր երկրի շահերից: Այս նոր գարունը պետք է դառնա հստակ և վճռական գործողությունների ժամանակաշրջան: Եվ հասարակությունը պետք է դառնա այդ գործողությունների անմիջական մասնակիցը: Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից
Իշխանափոխության պահանջը դառնում է առավել օրհասական
Գյումրիում կատարված անմարդկային սպանությանը հաջորդող իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանում փաստացի իշխանություն գոյություն չունի: Այսինքն, դե ֆակտո, իհարկե կան պետական պաշտոններ զբաղեցնող համապատասխան անձինք, որոնք, սակայն, չեն համապատասխանում իրենց պաշտոններին, և չեն կարողանում իրականացնել իրենց պաշտոնական լիազորությունները:
Իշխանափոխության պահանջն այս դեպքում դառնում է առավել օրհասական, քանի որ հակառակ դեպքում այս իշխանությունների հետ Հայաստանը պարզապես կզրկվի ապագայից: Վաղը ոչիշխանական ուժերի խորհրդաժողով է լինելու, և սպասելիքները դրանից շատ մեծ են: Հույս ունեմ՝ խորհրդաժողովը կհստակեցնի ընդդիմության հետագա անելիքները: Հասարակությունը սպասում է իշխանափոխության ծրագրի, քանի որ եթե այս անորոշությունը շարունակվի, մարդիկ վերջնականապես կկորցնեն հույսը, որ ինչ-որ բան կարող է փոխվել: Իսկ դա չի բխում ոչ ընդդիմության, ոչ հասարակության, ոչ էլ մեր երկրի շահերից:
Այս նոր գարունը պետք է դառնա հստակ և վճռական գործողությունների ժամանակաշրջան: Եվ հասարակությունը պետք է դառնա այդ գործողությունների անմիջական մասնակիցը:
Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից