Գյումրիում հունվարի 12-ին կատարված սպանդը և իշխանությունների որոնողական վարժանքները ու վերաբերմունքը ևս մեկ անգամ հաստատեցին, որ ՀՀ-ում իշխանությունները առայժմ գտնվում են խրամատներում՝ նկարվելու համար:
Միայն Բաղրամյան 26-ից ստացված հրահանգից հետո բարձրագույն իշխանությունում գտնվողներից շատերը կհամարձակվեն բարձրաձայնել այդ ոճրագործության մասին և կկարողանան արտահայտել մարդկային վերաբերմունք:
Ինչ խոսք, որ Բաղրամյան 26-ում ևս սպասողական վիճակ է, թե ե՞րբ Կրեմլից կտրվի ոճրագործության մասին գնահատական և կարտահայտվի ցավակցություն:
Այսքանից հետո ակնկալել, որ օրվա իշխանությունը կարող է որևէ լուրջ խնդրում իրեն ճիշտ դրսևորել, պարզապես աբսուրդ է:
Մնում է ասել, որ ՀՀ-ի քաղաքացիներին անհրաժեշտ են բարդ իրավիճակներում պատասխանատվությունը կրող իշխանավորներ և ոչ թե մասսայական տեսարաններում կերպարանափոխված, զգեստավորված «մասովկաների» մասնակիցներ, որնց ի դեպ վճարում են…:
Հուսով ենք, որ օրվա իշխանությունը վերարտադրության գործընթացը կկասեցնի գոնե 20 տարով՝ հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված սոցիալական և բարոյահոգեբանական խորը ճգնաժամը:
Գառնիկ Վաղարշակյան
Հայաստանի բուհերի արհեստակցականկազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ
Իշխանությունը կարող է խրամատներից դուրս գալ
Գյումրիում հունվարի 12-ին կատարված սպանդը և իշխանությունների որոնողական վարժանքները ու վերաբերմունքը ևս մեկ անգամ հաստատեցին, որ ՀՀ-ում իշխանությունները առայժմ գտնվում են խրամատներում՝ նկարվելու համար:
Միայն Բաղրամյան 26-ից ստացված հրահանգից հետո բարձրագույն իշխանությունում գտնվողներից շատերը կհամարձակվեն բարձրաձայնել այդ ոճրագործության մասին և կկարողանան արտահայտել մարդկային վերաբերմունք:
Ինչ խոսք, որ Բաղրամյան 26-ում ևս սպասողական վիճակ է, թե ե՞րբ Կրեմլից կտրվի ոճրագործության մասին գնահատական և կարտահայտվի ցավակցություն:
Այսքանից հետո ակնկալել, որ օրվա իշխանությունը կարող է որևէ լուրջ խնդրում իրեն ճիշտ դրսևորել, պարզապես աբսուրդ է:
Մնում է ասել, որ ՀՀ-ի քաղաքացիներին անհրաժեշտ են բարդ իրավիճակներում պատասխանատվությունը կրող իշխանավորներ և ոչ թե մասսայական տեսարաններում կերպարանափոխված, զգեստավորված «մասովկաների» մասնակիցներ, որնց ի դեպ վճարում են…:
Հուսով ենք, որ օրվա իշխանությունը վերարտադրության գործընթացը կկասեցնի գոնե 20 տարով՝ հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված սոցիալական և բարոյահոգեբանական խորը ճգնաժամը:
Գառնիկ Վաղարշակյան
Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ