Աշխարհ

19.01.2015 11:11


Չինական սահմանի մոտ՝ Մյանմայի տարածքում, դաժան մարտեր են ընթանում

Չինական սահմանի մոտ՝ Մյանմայի տարածքում, դաժան մարտեր են ընթանում

«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ մոտ 2 հազար քաղաքացիական անձ, այդ թվում՝ հարյուրավոր չինացիներ, արգելափակվել են Մյանմայի Կաչին նահանգի տարածքում, որտեղ դաժան մարտեր են ընթանում կառավարական զորքերի և Կաչինի անկախության բանակի միջև։ Այս մասին հայտնել է «Խուանցյու շիբաո» թերթը։
Ականատեսներին հղումով՝ թերթը գրում է, որ բազմաթիվ փախստականներ «պաշտպանություն են փնտրում բուդդայական տաճարներում և քրիստոնեական եկեղեցիներում»։ Բնակչությանը չեն բավականացնում դեղամիջոցներն ու սննդամթերքը։
Թերթի տվյալներով՝ կաչինյան խմբավորումները «պատրաստ են ազատ ելք երաշխավորել խաղաղ չինացի քաղաքացիներին ռազմական գործողությունների տարածքից»։ Չինական պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաստատում այդ տեղեկատվությունը։

Այս խորագրի վերջին նյութերը