Չինաստանի հարավում ոստիկանությունը երկու սահմանախախտի է սպանել
Վիետնամի հետ սահմանակից չինական Պինսյան քաղաքում ոստիկանները սահմանն անօրինական հատելու մեջ կասկածվող ՉԺՀ Սինցզյան–Ույգուրյան ինքնավար շրջանի երկու բնակիչ են սպանել։ «Սինխուա» գործակալության փոխանցմամբ՝ ևս երկուսը ձերբակալվել է, մեկը՝ թաքնվել։ Գործակալության տվյալներով՝ ոստիկանների կողմից նրանց բերման ենթարկելու ընթացքում հինգից երկուսը դանակներով փորձել է դիմադրություն ցույց տալ։ Ոստիկանները ստիպված կրակ են բացել։ Ինչպես հաղորդվում է, քաղաքը և նրան կից շրջանները զննվում են ոստիկանության կողմից՝ գտնելու թաքնվողին։ Ներկայումս հանրային անվտանգության նախարարությունը ռազմարշավ է անցկացնում անօրինական միգրացիայի դեմ։
Չինաստանի հարավում ոստիկանությունը երկու սահմանախախտի է սպանել
Վիետնամի հետ սահմանակից չինական Պինսյան քաղաքում ոստիկանները սահմանն անօրինական հատելու մեջ կասկածվող ՉԺՀ Սինցզյան–Ույգուրյան ինքնավար շրջանի երկու բնակիչ են սպանել։ «Սինխուա» գործակալության փոխանցմամբ՝ ևս երկուսը ձերբակալվել է, մեկը՝ թաքնվել։
Գործակալության տվյալներով՝ ոստիկանների կողմից նրանց բերման ենթարկելու ընթացքում հինգից երկուսը դանակներով փորձել է դիմադրություն ցույց տալ։ Ոստիկանները ստիպված կրակ են բացել։ Ինչպես հաղորդվում է, քաղաքը և նրան կից շրջանները զննվում են ոստիկանության կողմից՝ գտնելու թաքնվողին։
Ներկայումս հանրային անվտանգության նախարարությունը ռազմարշավ է անցկացնում անօրինական միգրացիայի դեմ։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։