Աշխարհ

19.01.2015 10:25


Փրկարարները վերսկսել են ինդոնեզական ինքնաթիռի վերհանման աշխատանքները

Փրկարարները վերսկսել են ինդոնեզական ինքնաթիռի վերհանման աշխատանքները

Փրկարարները վերսկսել են «AirAsia» ընկերության օդանավի բարձրացման աշխատանքները Ճավա ծովի հատակից։ Ինչպես հաղորդել է օդերևութաբանական վարչության ներկայացուցիչ Լուքման Սոլեխը, եղանակն օրվա ընթացքում փոփոխական է լինելու, սակայն օրվա առաջին կեսին տեղումներ չեն սպասվում, իսկ ալիքների բարձրությունը չի լինի 3 մետրից ավելի։
Փրկարարները մտադիր են այսօր ավարտել 26 մետր երկարությամբ օբյեկտի վերհանման գործողությունները։ Փորձագետները հույս ունեն այնտեղ գտնել զոհվածների հիմնական մասին, այդ թվում՝ օդանավի անձնակազմին։ Օդանավում գտնվող 162 մարդուց հաջողվել է գտնել դեռևս 51-ի մարմինները։
Միաժամանակ, Ջակարտայում քննչական խմբի անդամները շարունակում են «սև արկղերի» վերծանման աշխատանքները։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը