Կարծիք

18.01.2015 22:09


Արմեն Միքայելյան

Արմեն Միքայելյան

Հունվարի 12-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը սպանեց 6 հոգու: Անմարդկային սպանությունից հետո շատերը խոսում էին այն մասին, թե ինչու իր ցավակցությունը չի հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այսօր նա հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ ու իր ցավակցությունն է հայտնել Ավետիսյանների մտերիմներին ու ողջ հայ ժողովրդին: Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ է արել այս օրերին Սերժ Սարգսյանը: Համաձայնվե՛ք, որ ինքնին ողբերգությունն ու նրան հետևած բախումները Գյումրիում այնպիսի իրադարձություններ էին, որոնք պիտի արժանանային նախագահի պաշտոնում աշխատող Սերժ Սարգսյանի ուշադրությանը: Ահա թե ինչ է արել Սարգսյանն այս օրերին.

1. Սերժ Սարգսյանը Գյումրիում տեղի ունեցած հանցագործության կապակցությամբ խորհրդակցություն է անցկացրել (12.01.2015):

2. Հանրապետական «սաքուլիկների» հետ Նոր տարի է նշել, այսինքն` քեֆ արել (13.0.2015):

3. Սերժ Սարգսյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային (15.01. 2015):

4. Սերժ Սարգսյանը դիտել է Անդրանիկ Մարգարյանին նվիրված հուշամրցաշարը (16.01. 2015):

5. Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանի հետ, ով Սարգսյանին է հանձնել իր հավատարմագրերը (16.01. 2015):

6. Սերժ Սարգսյանը պատասխանել է Թուրքիայի նախագահի նամակ-հրավերին (16.01. 2015):

Իրականում, բացի ոչինչ չորոշող խորհրդակցությունից, Սերժ Սարգսյանն այս օրերին ոչինչ չի արել Գյումրու ողբերգության առնչությամբ. դեռ մի բան էլ քեֆի գնալու ժամանակ է գտել... Սա է իր «ապահով Հայաստանը»: Հետաքրքիր է, թե ինչ պիտի լինի, որ Սարգսյանն արագ արձագանքի: Թե՞ սպանությունն ու բախումներն իրոք այնպիսի երևույթներ չեն, որոնց արժե անդրադառնալ: Վերջին հարցը, իհա՛րկե, հռետորական էր:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը