Լրահոս

17.01.2015 17:25


Հարցաքննվել են նաև Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի զինվորներ

Հարցաքննվել են նաև Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի զինվորներ
Գյումրիում եղեռնական սպանության գործի նախաքննության շրջանակում արդեն հարցաքննվել է մի քանի տասնյակ մարդ: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ հարցաքննվածների թվում են հարևաններ, զոհված ընտանիքի հարազատներ:
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ հարցաքննվել են նաև Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի զինվորներ, որոնցից հենց դեպքի օրը վերցվել են նաեւ արյան, մեզի, մազի փորձանմուշներ ու ներկայացվել փորձաքննության: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ փորձանմուշները վերցվել են սպանության մեջ մեղադրվող Պերմյակովի զինակիցներից՝ պարզելու թմրամիջոցի կամ ալկոհոլի առկայությունը։
Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը