Լրահոս

17.01.2015 14:31


Ճապոնիան 200 մլն դոլար կհատկացնի մերձավորարևելյան երկրներին ԻՊ դեմ պայքարի համար

Ճապոնիան 200 մլն դոլար կհատկացնի մերձավորարևելյան երկրներին ԻՊ դեմ պայքարի համար

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այսօր հայտարարել է Մերձավոր Արևելքի երկրներին 200 մլն դոլար օգնություն հատկացնելու մասին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար։
Ինչպես նշվում է ճապոնական թերթերից մեկում, Կահիրե այցի ժամանակ Աբեն նշել է, որ խոսքը «ոչ ռազմական աջակցության» մասին է։ Ահաբեկչության դեմ պայքարի մասին խոսելով՝ Աբեն ընդգծել է, որ աշխարհը մեծ կորուստներ կկրի, եթե ահաբեկչությունը տարածվի Մերձավոր Արևելքում։
«Ճապոնիայի վարչապետը հիշատակել է, որ Պաղեստին և Ամման նախատեսվող այցի ժամանակ կհայտարարի սիրիացի և պաղեստինյան փախստականներին օգնության մեծ փաթեթ տրամադրելու մասին, ինչպես նաև 200 մլն դոլար օգնություն՝ ԻՊ հարևան պետություններին. «Իսլամական պետությունն» Իրաքի և Սիրիայի զգալի տարածքներ է զավթել՝ դառնալով 2015-ին աշխարհի հիմնական խնդիրներից մեկը», – մեջբերում է թերթը վարչապետի խոսքերը։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը