Լրահոս

17.01.2015 14:15


Լևոն Շիրինյան. «Քրիստոնեության նահանջը, կարծում եմ, սկսվել է Հայոց ցեղասպանությունով»

Լևոն Շիրինյան. «Քրիստոնեության նահանջը, կարծում եմ, սկսվել է Հայոց ցեղասպանությունով»

Այսօրվա ասուլիսին քաղաքագետ Լևոն Շիրինյանն անդրադառնալով Ֆրանսիայի ահաբեկչական գործողություններին՝ նշել է, որ Եվրոպան սարսափում է քաղաքակրթությունների բախումից.

«Անշուշտ, Եվրոպայում ինչ-որ միջոցներ պետք է ձեռնարկել, սակայն մշակութային ներթափանցումը հնարավոր չէ զորքով կանգնեցնել։ Քրիստոնեության նահանջը, կարծում եմ, սկսվել է Հայոց ցեղասպանությունով»։

Բացի այդ, բանախոսի կարծիքով, Եվրոպան պետք է աջակցի Հայաստանին և Արցախի անկախությանը։

«Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին հագցրե՛ք այն զսպաշապիկը Թուրքիային, որը Հայոց ցեղասպանության տեսքով է, ինչպես Գերմանիային եք հագցրել Հոլոքոսթը»։

Այս խորագրի վերջին նյութերը