Լրահոս

17.01.2015 13:24


Անհայտ անձինք առևանգել են Եմենի նախագահի աշխատակազմի ղեկավարին

Անհայտ անձինք առևանգել են Եմենի նախագահի աշխատակազմի ղեկավարին

Անհայտ անձինք առևանգել են Եմենի նախագահի աշխատակազմի ղեկավար Ահմեդ Ավադ բեն Մուբարաքին։ Այս մասին հաղորդում է «Ալ–Արաբիա» հեռուստաընկերությունը։
Ինչպես նշվում է, նրան տարել են անհայտ ուղղությամբ։ Այլ մանրամասներ հեռուստաընկերությունը չի հաղորդում։ Ենթադրաբար, առևանգումը կապված է բեն Մուբարաքի գործունեության հետ։
Նախորդ տարվա հոկտեմբերին նախագահի աշխատակազմի ղեկավարը վարչապետ է նշանակվել «Անսար Ալլահ» կողմնակիցների շարժման զանգվածային ցույցերի ալիքի համապատկերին, որոնք պահանջում էին կառավարության հրաժարականը։
Սակայն խոուսիթների առաջնորդ Մալիկ ալ–Խոուսին հայտարարել էր, որ բեն Մուբարաքի թեկնածության հետևում կանգնած է ԱՄՆ դեսպանը։ Այդ հայտարարության հաջորդ օրը նախագահի աշխատակազմի ղեկավարը հրաժարական է տվել նոր պաշտոնից։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը