Տնտեսական

17.01.2015 13:05


Գագիկ Ծառուկյանը կընդառաջի «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներին

Գագիկ Ծառուկյանը կընդառաջի «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներին

NewsBook-ը գրում է, որ «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները տաղավարների վարձավճարների բարձր լինելու պատճառով գործադուլ էին հայտարարել:

Գործադուլից հետո աշխատակիցները 15–հոգանոց պատվիրակություն են կազմել և օգնության խնդրանքով դիմել ԲՀԿ առանջորդ Գագիկ Ծառուկյանին, որն էլ ընդառաջել է վերջիններիս խնդրանքը, և մի քանի տարբեր տեղերում առաջարկել տաղավարներ:

Ըստ կայքի տեղեկությունների` Ծառուկյանի կողմից հատկացված տաղավարները մեկ տարի անվճար են լինելու, իսկ դրանից հետո կլինի այն գինը, որը կառաջարկեն տոնավաճառի աշխատակիցները:

Գագիկ Ծառուկյանը տոնավաճառի աշխատակիցներին 3 վայր է առաջարկել, որտեղ նրանք կարող են շարունակել իրենց գործունեությունը` Առինջի «Նյու» մաքսային պահեստի շրջակայքը, «Տեցի կռուգի» շրջակայքը և Բանվորի արձանի շրջակայքը:

Մանրամասները՝ NewsBook–ում։

Այս խորագրի վերջին նյութերը