Մեքսիկայում ձերբակալվել է ուսանողների առևանգման գործով գլխավոր ոճրագործը
Մեքսիկայում ձերբակալվել է սեպտեմբերի 26-ին Իգուալայի տեղանքում 43 ուսանողի առևանգման հիմնական կազմակերպիչը։ Ինչպես ուրբաթ հայտնել է լատինաամերիկյան երկրի գլխավոր դատախազությունը, խոսքը ոմն Ֆելիպե Ռոդրիգեսի մասին է, որը հանցավոր շրջանակներում հայտնի է «Սեպիլյո» անվամբ։ Ռոդրիգեսը ձերբակալվել է կենտրոնական մեքսիկական Մորելոս նահանգի տարածքում։ Պաշտոնական տվյալներով՝ նա արդեն ցուցմունք է տալիս ուսանողների հետ հաշվեհարդար տեսնելու գործով։
Ինչպես հաղորդել է դատախազությունը, Ռոդրիգեսը, որը «Հորրերոս ունիդոս» հանցավոր խմբավորման անդամ էր, ղեկավարել է երիտասարդների նկատմամբ հաշվեհարդարի իրականացումը։ Նա անձամբ է կարգադրել այրել ուսանողների մարմինները, ինչպես նաև հագուստը՝ քննության համար ապացույցներ չթողնելու համար։
«Հորրերոս ունիդոս» խմբավորման երեք անդամ ավելի վաղ ցուցմունք էր տվել, ըստ որի՝ կաշառակեր ոստիկաններն էին այդ հանցավոր խմբին փոխանցել ուսանողներին, որոնք հետագայում սպանվել են, իսկ մարմիններն՝ այրվել հարևան Կոկուլա տեղանքում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։