Անհայտ անձինք հարձակվել են ղրղզական սահմանային ուղեկալի վրա՝ սպանելով նրա պետին
Անհայտ անձինք զինված հարձակում են գործել Լեյլեքսքյան «Այքոլ» սահմանային ջոկատի ուղեկալի վրա։ Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել նախօրեին՝ մոտ 22։50-ին։
Հարձակման զոհ է դարձել սահմանային ուղեկալի պետը։ Նրա տեղակալը և ժամկետային ծառայողը վիրավորվել են։ Վիրավորված սահմանապահները հասցվել են Իսֆանա քաղաքի շրջանային հիվանդանոց։ Սահմանային ջոկատներն անցել են ծառայության խստացված տարբերակի Տաջիկստանի հետ սահմանային անցակետերում։ Գործողությունները տեղում համակարգելու համար ուղղվել է գլխավոր շտաբի պետ, Պետական սահմանային ծառայության առաջին տեղակալ Իսկենդերբեք Մամբեթալիևը։
Անհայտ անձինք հարձակվել են ղրղզական սահմանային ուղեկալի վրա՝ սպանելով նրա պետին
Անհայտ անձինք զինված հարձակում են գործել Լեյլեքսքյան «Այքոլ» սահմանային ջոկատի ուղեկալի վրա։ Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել նախօրեին՝ մոտ 22։50-ին։
Հարձակման զոհ է դարձել սահմանային ուղեկալի պետը։ Նրա տեղակալը և ժամկետային ծառայողը վիրավորվել են։
Վիրավորված սահմանապահները հասցվել են Իսֆանա քաղաքի շրջանային հիվանդանոց։
Սահմանային ջոկատներն անցել են ծառայության խստացված տարբերակի Տաջիկստանի հետ սահմանային անցակետերում։ Գործողությունները տեղում համակարգելու համար ուղղվել է գլխավոր շտաբի պետ, Պետական սահմանային ծառայության առաջին տեղակալ Իսկենդերբեք Մամբեթալիևը։
Տեղեկացնում է rosbalt.ru–ն։