Լրահոս

17.01.2015 10:15


Սիրիայում գերությունից ազատված երիտասարդ իտալուհիները բռնության չեն ենթարկվել

Սիրիայում գերությունից ազատված երիտասարդ իտալուհիները բռնության չեն ենթարկվել

Սիրիայում գերությունից ազատված երիտասարդ իտալուհիներ Գրետա Ռամելին և Վանեսա Մաձուլոն երեկ քննիչներին պատմել են իրենց առևանգման հետ կապված բոլոր մանրամասները։ Մասնավորապես, ասվել է, որ ամբողջ ընթացքում իրենք գտնվել են Սիրիայում, և բռնության չեն ենթարկվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ երկու ընկերուհիներն առևանգվել են 2014-ի օգոստոսի 1-ին Հալեպի շրջանում: Նրանք կամավորական էին բարեգործական կազմակերպությունում։

Քննիչներն աղջիկներին հարցաքննել են 4 ժամից ավելի. նրանց հարցաքննության արձանագրությունները գաղտնի են:

Այս խորագրի վերջին նյութերը