Լրահոս

17.01.2015 10:01


Ռոնալդուի և Իրինա Շեյքի բաժանման պատճառը

Ռոնալդուի և Իրինա Շեյքի բաժանման պատճառը

Ինչպես հայտնում է պորտուգալական «Correio de Manha» պարբերականը, «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող եւ ռուս մոդել Իրինա Շեյքի բաժանման պատճառ է հանդիսացել այն, որ Իրինան հրաժարվել է ներկա գտնվել Ռոնալդուի մոր՝ Դոլորեսի 60-ամյակի արարողությանը։ Ռոնալդու մոր ծննդյան արարողությունը նշվել է Մադեյրայում դեռ մինչ Ամանորը։ Դրանից հետո Ռոնալդուն որոշել է վերջ դնել Շեյքի հետ հարաբերություններին եւ 2015 թ.-ը դիմավորել է միայն 4-ամյա որդու հետո, որի մոր անունը գաղտնի է պահվում։

Պարբերականը նաեւ հղում է կատարում իր աղբյուրին, որի տեղեկությունների համաձայն՝ Ռոնալդուի մայրը Շեյքին համապատասխան կին չէր համարում իր որդու համար։ Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Դոլորեսը ցանկանում է որդու կողքին այնպիսի կին տեսնել, ով ապագայում կկարողանար նաեւ մոր պարտականնություններ կատարել, իսկ Շեյքը չէր համապատասխանում այդ դերին։

Նշենք, որ Շեյքը, ով Ռոնալդուի հետ հանդիպում է 2010 թ. հունվարից, ներկա չի գտնվել նաեւ հունվարի 12-ին կայացած «Ոսկե գնդակի» շնորհման արարողությանը։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը