Ազատվենք այս իշխանություններից, որպեսզի ազատենք Հայաստանը
Գյումրիում այսօր կրքերը համեմատաբար հանդարտ են, եթե կարելի է այս վիճակը հանդարտ համարել: Շնորհիվ անգամ ամենալարված պահերին մեր ժողովրդի հավաքական իմաստնության ու նաև՝ որոշ գործիչների, մասնավորապես, ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի երեկ գործադրած ջանքերի, ինչի արդյունքում հնարավոր եղավ խուսափել արյունահեղությունից:
Բայց սա չի կարող մեզ հանգստացնել, քանի որ բարձրացված հարցերը լուծում չեն ստացել, ու չգիտենք, թե հաջորդ անգամ ժողովրդի ցասումն ինչ ուժգնությամբ կպայթի: Ուստի անցանկալի զարգացումներից խուսափելու համար իշխանությունները լուրջ անելիք ունեն: Ու չմոռանանք, որ այդ թափթփուկի արածից վրդովված ժողովրդին կատաղեցրեցին ու փողոց հանեցին մեր իշխանությունները՝ իրենց անհավասարակշիռ պահվածքով, իրարամերժ հայտարարություններով ու տրամաբանությունից զուրկ հիմնավորումներով: Ու իրենց չփրկեցին անգամ փնթփնթոցները, թե իրենց քննադատողներից շատերն իրավաբան չեն, ու սիրողական մակարդակի դատողություններ են անում:
Կիքսերը, որոնք տվեցին մեր իրավապահները, բացահայտելու համար անգամ դպրոցում «ֆայմի» դասերն անցած լինելը բավարար է: Երբ ասվում է, թե ինչ տարբերություն, թե ով կբռներ, մենք ինչո՞ւ պիտի չվստահենք ռուս սահմանապահներին, այս ասողը պետք է հասկանա, որ սահմանապահը մեր երկրի պետական սահմանն է պահում, և չի կարող ազգությամբ ռուս սահմանախախտին հանձնել իր աշխատավայրին: Հայաստանում քիչ չեն ռուսները, որ աշխատում են ռուսական ընկերություններում, ինչ է՝ ում բռնեն սահմանը անօրինական հատելիս՝ հանձնելու են իրենց հիմնարկի ղեկավարի՞ն: Ու այստեղ անգամ իմաստ չկա հղում անելու այն միջպետական պայմանագրին, որով դա կարգավորվում է. ես ասացի, չէ՞, որ դա բացահայտելու համար տարրական «ֆայմը» բավարար է:
Ու, թյուրիմացությունից խուսափելու համար, մեկ անգամ ևս շեշտեմ, որ այդ տականքին մեր իրավապահներին հանձնելու պահանջն ամենևին չի նշանակում, որ մեր արդարադատությանն ավելի ենք վստահում, քան ռուսական կողմի: Հո լավ գիտենք, որ Սարգսյանին հլու–հնազանդ ծառայող տարբեր պաշտոնյաների հղփացած զավակները կարող են մարդկանց վրա կրակել, մարմնական վնասվածքներ պատճառել, բայց անազատության մեջ չհայտնվել: Իսկ ավելի մեծ ծառայություն մատուցողների պարագայում կարող են իրենց տան առաջ մարդ սպանել ու այդ առիթով զոհվածին հետմահու կմեղադրեն, հրազենային վնասվածք ստացածին մեղադրանք կառաջադրեն, իսկ կրակողին՝ կարդարացնեն: Այնպես որ, լավ ենք հասկանում, որ մերոնք կարող են հիմնավորել, որ զոհվածներն են քնած վիճակում Պերմյակովի հանդեպ բռնություն գործադրել, իսկ նա էլ անհրաժեշտ ինքնապաշտպանության է դիմել:
Այս ամենը լավ գիտենք, ու արդարադատության մասին Սերժ Սարգսյանի պատկերացումների վրա անիմաստ է հույս դնել, երբ անգամ 12 տարվա ազատազրկման դատապարտվածն ու պատիժը կրողը կարող է դիմել ներում շնորհելու խնդրանքով ու ազատության մեջ հայտնվել: Այսինքն, եթե հավատարմության երդում տաս Ազատիչին, անգամ ծանր հանցագործություն կատարած լինելու պարագայում ազատ կարձակվես:
Գյումրիի դեպքերի հետ կապված՝ պարզապես ուզում ենք, որպեսզի իշխանությունները գոնե տարրական արժանապատվություն դրսևորեն, և պայքարեն մեր քաղաքացիների իրավունքների ու շահերի համար, նաև՝ մեր պետության համար: Թե չէ, արհամարհելով մեր թույլիկ իշխանություններին, արհամարհում են նաև մեր երկիրն ու ողջ ժողովրդին մի պարզ տրամաբանությամբ՝ եթե ենթարկվում եք իրենց ենթարկվողին, ուրեմն էլ չպետք է փորձեք իրենց դեմ ըմբոստանալ:
Այո՛, ինչ ուզում ես՝ արա, եթե չազատվենք այս իշխանություններից, արտաքին աշխարհի համար գործոն դառնալ չենք կարող: Ու որքան շուտ դա հասկանանք, այնքան ավելի շուտ կկանխենք հավանական արհավիրքը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1529417647330017&id=100007853887323