ԱՀԿ. «Առողջապահական համակարգն Ուկրաինայի արևելքում կոլապսի մեջ է»
Առողջապահության համակարգն Ուկրաինայի արևելքում՝ բախումների գոտում, գտնվում է «ամբողջական կոլապսի» մեջ։ Ուստի, ինչպես Ժնևում լրագրողներին հայտնել է Ուկրաինայում ԱՀԿ ներկայացուցիչ Դորիտ Նիցանը, ԱՀԿ–ն և նրա գործընկերները «շտապ 23 մլն դոլարի կարիք ունեն 5 մլն մարդու օգնելու համար»։ Նիցանի բերած տվյալների համաձայն՝ Ուկրաինայի արևելքում բախման հետևանքով, հունվարի 6-ի դրությամբ, 4 808 մարդ է զոհվել, 10 469–ը՝ վիրավորվել։ Բուժաշխատողների 30-70%–ը «լքել է մարտերի գոտին կամ զոհվել»։
ԱՀԿ. «Առողջապահական համակարգն Ուկրաինայի արևելքում կոլապսի մեջ է»
Առողջապահության համակարգն Ուկրաինայի արևելքում՝ բախումների գոտում, գտնվում է «ամբողջական կոլապսի» մեջ։ Ուստի, ինչպես Ժնևում լրագրողներին հայտնել է Ուկրաինայում ԱՀԿ ներկայացուցիչ Դորիտ Նիցանը, ԱՀԿ–ն և նրա գործընկերները «շտապ 23 մլն դոլարի կարիք ունեն 5 մլն մարդու օգնելու համար»։
Նիցանի բերած տվյալների համաձայն՝ Ուկրաինայի արևելքում բախման հետևանքով, հունվարի 6-ի դրությամբ, 4 808 մարդ է զոհվել, 10 469–ը՝ վիրավորվել։ Բուժաշխատողների 30-70%–ը «լքել է մարտերի գոտին կամ զոհվել»։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։