Ֆրանսիայի դեսպանն իր երկրի անունից ցավակցել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունվարի 16-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Հանդիպման սկզբում արդարադատության նախարարն անդրադառնալով վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին՝ իր ցավակցությունն է հայտնել դեսպանին՝ գնահատելով ֆրանսիացիների հաստատակամությունը խոսքի ազատության և ժողովրդավարական արժեքների պահպանման գործում: Դեսպանն իր հերթին իր երկրի անունից ցավակցել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Նա նշել է, որ խորապես ցնցված է անմեղ մարդկանց սպանություններից և լիահույս է, որ հանցանք կատարած անձը կենթարկվի արդարացի պատասխանատվության և պատժի: Հովհաննես Մանուկյանը հայտարարել է, որ կարվի ամեն հնարավորը, քննությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար: Նախարարն ասել է նաև, որ Հայաստանի ողջ իշխանությունը, ամբողջ իրավական համակարգը հետևողական են լինելու այս հարցում: Հանդիպմանը քննարկվել են արդարադատության համակարգում և իրավական ոլորտում հետագա երկկողմ համագործակցության հեռանկարները՝ նախանշելով որոշակի ուղղություններ: Անդրադառնալով հայ-ֆրանսիական բազմաբևեռ համագործակցությանը՝ ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ Ֆրանսիան Հայաստանի կարևորագույն գործընկերներից է և ՀՀ կառավարությունը գնահատում է հատկապես Ֆրանսիայի շարունակական ջանքերը Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ֆրանսիայի դեսպանն իր երկրի անունից ցավակցել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունվարի 16-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
Հանդիպման սկզբում արդարադատության նախարարն անդրադառնալով վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին՝ իր ցավակցությունն է հայտնել դեսպանին՝ գնահատելով ֆրանսիացիների հաստատակամությունը խոսքի ազատության և ժողովրդավարական արժեքների պահպանման գործում:
Դեսպանն իր հերթին իր երկրի անունից ցավակցել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Նա նշել է, որ խորապես ցնցված է անմեղ մարդկանց սպանություններից և լիահույս է, որ հանցանք կատարած անձը կենթարկվի արդարացի պատասխանատվության և պատժի:
Հովհաննես Մանուկյանը հայտարարել է, որ կարվի ամեն հնարավորը, քննությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար: Նախարարն ասել է նաև, որ Հայաստանի ողջ իշխանությունը, ամբողջ իրավական համակարգը հետևողական են լինելու այս հարցում:
Հանդիպմանը քննարկվել են արդարադատության համակարգում և իրավական ոլորտում հետագա երկկողմ համագործակցության հեռանկարները՝ նախանշելով որոշակի ուղղություններ:
Անդրադառնալով հայ-ֆրանսիական բազմաբևեռ համագործակցությանը՝ ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ Ֆրանսիան Հայաստանի կարևորագույն գործընկերներից է և ՀՀ կառավարությունը գնահատում է հատկապես Ֆրանսիայի շարունակական ջանքերը Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն